Իշխող կոալիցիայի ձևավորման բանակցությունները ձախողվել են. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին կհայտնի իշխող խորհրդարանական կոալիցիայի ձևավորման բանակցությունների ձախողման մասին։
Այդ հարցով քննարկումը չշարունակելու որոշումն ընդունել է լիբերալ կուսակցությունը։
«Մենք չկարողացանք հաջողությամբ ավարտել կոալիցիոն բանակցությունները։ Դա նշանակում է, որ առավոտյան ես կապ կհաստատեմ նախագահի հետ, կտեղեկացնեմ իրադրության մասին, և կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,-Մերկելի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն։
Բանակցություններն անցկացվել են Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության, Ազատ դեմոկրատական կուսակցության և «Միություն 90/Կանաչների» միջև։ Գերմանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վիճելի են մնացել հարցերը փախստականների ընտանիքների վերամիավորման, ժամանող ներգաղթյալների սահմանաչափի և կլիմայի վերաբերյալ։
Եթե կուսակցությունները համաձայնության գային, Գերմանիայում կհայտնվեր նոր կառավարություն։ Այժմ Գերմանիան հայտնվել է կրկնակի ընտրությունների անցկացման շեմին։
Հեղինակ -
Edgar Barsegyan