Ինչ իրավիճակ է Կիևում, «վրանների քաղաք»-ի և նախնական կալանավորման մեկուսարանի մոտ
Ուկրաինայում, վրանների քաղաքի մերձակա տարածքում, այս պահի դրությամբ հանգիստ է:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցների մի մասը մնում է վրաններում, իսկ մյուս մասը նախնական կալանավորման մեկուսարանի մոտ է հավաքվել, որտեղ Միխեիլ Սաակաշվիլուն տեղափոխել են երեկ, ձերբակալելուց հետո:
Միխեիլ Սաակաշվիլուն ձերբակալել են ուշ գիշեր, Ուկրաինայում: Այս պահին նա նախնական ձերբակալության մեկուսարանում է:
Միխել Սաակաշվիլու փաստաբան Ռուսլան Չոռնոլուցկիի հայտարարությամբ, Սաակաշվիլին հացադուլ է սկսել: Նրա խոսքով, Սաակաշվիլին հրաժարվել է ստորագրել մեղադրական փաստաթուղթը: Փաստաբանի խոսքով, հարցաքննության ժամանակ նա իրեն վատ է զգացել:
Օդեսային նախկին նահանգապետին խափանման միջոց է սահմանվելու 72 ժամում: Ուկրաինայի դատախազությունը Միխեիլ Սաակաշվիլու համար խափանման միջոց է պահանջում տնային կալանք՝ էլեկտրոնային ապարանջանով: