Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հարավկորեական Yonhap գործակալության լրատվությամբ, Կիմ Չեն Չոլի անունը նշված է եղել Պեկին-Նյու Յորք թռիչքի ուղևորների ցուցակում:
Մինչ այդ տարածվում էր լրատվություն, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունների ներկայացուցիչը մեկնելու էր ԱՄՆ: Կիմ Չեն Չոլին Պեկինի օդանավակայանում ֆիքսել են Associated Press Television-ի աշխատակիցները:
Կիմ Չեն Չոլը ռազմական հետախուզության ծառայության նախկին ղեկավարն էր: Այս պահին նա Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահի տեղակալն է: Սա վերջին 18 տարվա ընթացքում, առաջին նման բարձրաստիճան այցն է: Հարավային Կորեայի մամուլը գրում է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի լիդերների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համար, Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը մեկնել է նաև Սինգապուր:
Հեղինակ -
Edgar Barsegyan