Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով մեկնելու է Վաշինգտոն
Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով մեկնելու է Վաշինգտոն

Ապրիլի 3-4-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին այցելելու է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է ՆԱՏՕ-ի հիմնադրման հոբելյանական 70-րդ տարելիցին նվիրված արտաքին գործերի մինիստերիալին զուգահեռ նախատեսված միջոցառումներին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը ՆԱՏՕ-ի անդամ արտաքին գործերի նախարարների հետ միասին մասնակցելու է ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի, ԱՄՆ-ի Գերմանիայի Մարշալի հիմնադրամի և Մյունխենի միջազգային կոնֆերանսի կողմից համակազմակերպված «NATO Engages: The Alliance at 70 Years» միջոցառմանը, որտեղ խոսքով ելույթ է ունենալու դաշինքի ընդլայնման հարցին նվիրված «Անվտանգության ընդլայնումը դրացիների միջև. ՆԱՏՕ-ի գործընկերություն ժառանգությունը և ապագան» պանելին: Զալկալիանին երկկողմ հանդիպումներ է անցկացնելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ:

Վաշինգտոն այցի շրջանակներում Դավիթ Զալկալիանին հանդիպումներ է անցկացնելու ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, այդ թվում ԱՄՆ-ի կոնգրեսում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար Գերի Քոնոլի հետ:

Հատկանշական է, որ մինիստերիալի շրջանակներում ընթացիկ տարվա մարտի 28-ին անցկացվել է ՆԱՏՕ-Վրաստանի հանձնաժողովի նիստը: