Ազգային գվարդիայի զինվորականները Կապիտոլիումի շենքում (ֆոտոշարք)
Ազգային գվարդիայի զինվորականները Կապիտոլիումի շենքում (ֆոտոշարք)

Կոնգրեսում նստաշրջանին զուգահեռ, Կապիտոլիումի շենքում կենտրոնացված են մեծ թվով Ազգային գվարդիայի զինվորներ: Լուսանկարները տարածում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Լուսանկարներում պատկերված են Կապիտոլիումի շենքի ճեմասրահում տասնյակ զինվորականներ:

Հիշեցնենք, որ այս րոպեներին Կոնգրեսում ընթանում է Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձևի քննարկումը, որը ներկայացվել է դեմոկրատական կուսակցության կողմից: Դեմոկրատները Թրամփին մեղադրում են ապստամբությունը հրահրելու մեջ:

Ազգային գվարդիան Կապիտոլիումի շենքում կենտրոնացվել է այն բանից հետո, ինչ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին ներխուժել են Կոնգրես:

Ինչպես հայտնի է, հունվարի 20-ին նախատեսված Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը կպահպանեն ավելի քան 15 000 ազգային գվարդիայի զինվորականներ: