Հյուսիսային Կորեայի լիդերը այցելելու է Ռուսաստան
Հյուսիսային Կորեայի լիդերը այցելելու է Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի լիդեր Կիմ Չեն Ինը մոտ ապագայում այցելելու է Ռուսաստան: Այս մասին լրատվությունը տարածում է հարավկորեական «Դոնգ Ա-Լիբո» (Dong-a Ilbo) գործակալությունը:

Ինչպես հայտարարել է Սեուլում գտնվող կենտրոնական հետախուզության ծառայության նախկին աշխատակից, Էնդրյու Կիմը, Կիմ Չեն Ինը պատրաստվում է մեկնել Ռուսաստան և ցուցադրել, որ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ:

Նրա խոսքով, այս քայլով Կիմ Չեն Ինը փորձելու է ստվեր գցել Վիետնամում, ԱՄՆ-ի նախագահի հետ կայացած գագաթնաժողովի բացասական արդյունքի վրա:

Գործակալության տվյալներով, մարտին բարձրպաշտոնյա հյուսիսկորեացի դիվանագետները արդեն երեք անգամ այցելել են Մոսկվա: