Հուսով եմ, հանձնաժողովը կբացահայտի բոլոր այն անձանց, ովքեր կեղծել են այս գործը. Զազա Սարալիձե
Հուսով եմ, հանձնաժողովը կբացահայտի բոլոր այն անձանց, ովքեր կեղծել են այս գործը. Զազա Սարալիձե

Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն խորհրդարան է գնացել իր ընտանիքի շահերի պաշտպան Նեստան Լոնդարիձեի հետ:

Զազա Սարալիձեն փաստաբանի հետ միասին հանդիպում է ժամանակավոր քննչական հանձնաժողովի ղեկավար Սերգի Կապանաձեին, հանդիպումն արդեն մեկնարկել է:

Ինչպես լրագրողներին հայտնել է Սարալիձեն նախքան հանդիպումը, նա վստահում է հանձնաժողովին, մեծամասնության պատգամավոր Էկա Բեսելիայից բացի:

«Հուսով եմ, հանձնաժողովը կբացահայտի բոլոր այն անձանց, ովքեր կեղծել են այս գործը»,- հայտարարել է Սարալիձեն:

Զազա Սարալիձեի հայտարարությամբ, նա հանձնաժողովին կփոխանցի բոլոր տիպի տեղեկությունները:

Զազա Սարալիձեի հայտարարությամբ, այն դեպքում, եթե  մինչև հունիսի 10-ը չձերբակալեն այն անձանց, ում ձերբակալության հիմքեր կան, կվերսկսվեն բողոքի ցույցերը: