Սերգի Կապանաձե. Մեղադրանքն այն մասին, որ ընդդիմադիր կուսակցությունները հեղափոխական ծրագիր են պատրաստում, անհեթեթություն է
Սերգի Կապանաձե. Մեղադրանքն այն մասին, որ ընդդիմադիր կուսակցությունները հեղափոխական ծրագիր են պատրաստում, անհեթեթություն է

«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Սերգի Կապանաձեի խոսքով, մեղադրանքն այն մասին, որ ընդդիմադիր կուսակցությունները հեղափոխական ծրագիր են պատրաստում, անհեթեթություն է:

Ըստ նրա, այժմ «Եվրոպական Վրաստանի» խնդիրն է ընտրությունների միջոցով հաղթել «Վրացական երազանքին»:

Նրա հայտարարությամբ, բնակչությանը վախեցնելը նրանով, որ հեղափոխություն է պատրաստվում, հոգավարքով իշխանության վերջին հույսն է:

«Մամուռներից են կախվում, միգուցե մարդկանց համոզեն, պարզվում է, որ ինչ-որ անկարգություն, ապակայունացում է պատրաստվում: Փաստորեն, ամենամեծ վտանգն այն է, որ երկուշաբթի օրվանից այս ամոթալի իշխանությունը պատրաստվում է փակել երկիրը: Նա դա պատրաստվում է անել ոչ թե առողջապահական նկատառումներից ելնելով, այլ իմանալով, որ ընտրություններում պարտվելու է շաբաթ օրը: Այնուհետև կլինեն երկրորդ փուլեր, որոնցում նույնպես կպարտվի, և ցանկանում է փակել երկիրը, որպեսզի երկրորդ փուլերում նախընտրական առավելություն ունենա քարոզարշավի տեսանկյունից: Դա նրանց չի հաջողվի, նրանք նույնպես պարտվելու են շաբաթ օրը և «լոքդաուն» չի լինի», – հայտարարել է Կապանաձեն:

Բացի այդ, նա մեկնաբանել է իշխող կուսակցության հայտարարությունը, համաձայն որի՝ բացահայտվել է ընդդիմության հետ կապված շուրջ 60 ֆեյսբուքյան էջ, 20 խումբ, ավելի քան 1500 «կեղծ էջ և բոտ, որոնք աշխատում են եկեղեցու և իշխանության վարկաբեկման ուղղությամբ. «Ես ուղղակիորեն կարող եմ ձեզ ասել, որ «Եվրոպական Վրաստանը» չունի որևէ կեղծ էջ կամ նման տիպի տեղեկատվական քաղաքականություն: Ես հասկանում եմ, որ նրանց խնդիրն է ընդդիմադիր բոլոր կուսակցություններին «Ազգային շարժում» դարձնել, բայց հասարակությունը քաջ գիտակցում է, որ դա այդպես չէ, քանի որ նրանց քարոզչությունը, թե բոլորը «նացեր են», սուտ է», – նշել է Կապանաձեն: