Հունվարի 3-ին ֆերմերները լայնածավալ բողոքի ցույց են ծրագրում Վարշավայում

19:11, 02.01.2025

Վարշավայում հունվարի 3-ին հայտարարվել է ֆերմերների բողոքի ցույց։ Լեհ ֆերմերները բողոքում են Եվրահանձնաժողովի գյուղատնտեսական, կլիմայական և առևտրային քաղաքականության դեմ, որոնք, նրանց կարծիքով, սպառնում են Լեհաստանում ընտանեկան ֆերմաների, անտառային տնտեսությունների, որսի և արդյունաբերության գործունեությանը:

Բողոքի ակցիան նախատեսված է Եվրահանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչների, մասնավորապես՝ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Լեհաստան ժամանելու կապակցությամբ։

Կազմակերպիչները կոչ են անում բնակչությանը մասնակցել բողոքի ակցիային, նրանք դիմում են ոչ միայն ֆերմերներին, այլ նաև տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներին։ Ենթադրվում է, որ վաղը Վարշավա կժամանեն տասը հազար ֆերմերներ։

Նմանատիպ