Մեկնարկել է «Վրաստանի աստղ» մրցույթի մասնակիցների օգտին քվեարկության գործընթացը
Մեկնարկել է «Վրաստանի աստղ» մրցույթի մասնակիցների օգտին քվեարկության գործընթացը

Հունվարի 25-ին, 12:00-ից սկսվում է «Վրաստանի աստղ» երաժշտական մրցույթի մասնակիցների օգտին քվեարկության գործընթացը:

Քվեարկել հնարավոր է «ֆեյսբուքի» միջոցով, անվճար, 12 ժամը մեկ անգամ:

Ձեր ընտրյալին շնորհված հեռախոսահամարով կարող եք քվեարկել կամ հաղորդագրություն ուղարկել նաև «Ջեոսելիի» և «Մագթիի» բաժանորդներն անսահմանափակ քանակությամբ: Զանգի արժեքն է 50 թեթրի:

Առաջին փուլում նախագիծը կլքի երկու մասնակից, որոնք կհավաքեն ձայների ամենաքիչ քանակը:

Լայվ-շոուներն անցկացվելու է Թբիլիսիի համերգային դահլիճում՝ հունվարի 26-ից: