Հուլիսի մեկից Գերմանիան դարձել է Եվրամիության խորհրդի նախագահ: Առաջիկա վեց ամիսների ընթանում Եվրամիության խորհրդում անցկացված նիստները կնախագահի Գերմանիան:
Լիսաբոնի համաձայնագրով, 2009 թվականին ընդունված համակարգով, Եվրամիության անդամները, որոնք առաջիկա 18 ամիսների ընթացքում պետք է նախագահեն, խմբային համագործակցում են «Տրիո» ձևաչափում: Եռյակը սահմանում է երկարաժամկետ նպատակները և Եվրամիության օրակարգը, որը խորհուրդը քննարկելու է առաջիկա 18 ամիսների ընթացքում: Այժմյան եռյակի կազմում են Գերմանիան, Պորտուգալիան և Սլովենիան:
Եվրամիության խորհրդում հենց Պորտուգալիայի նախագահում պայմաններում է ծրագրվել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը 2021 թվականի սկզբին: