Հռոմի Պապ. Բավ է բռնությունը, միայն սերը կարող է լռեցնել ատելությունը, աղոթում եմ զոհերի և նրանց ընտանիքների համար
Բավ է բռնությունը, միայն սերը կարող է լռեցնել ատելությունը,- այսպես է արձագանքել Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վիեննայում իրականացված ահաբեկչական հարձակումը:
Քահանայապետի հայտարարությամբ, ինքը աղոթում է հարձակման զոհերի հոգիների համար: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ընդգծել է միասնության և խաղաղության հզորացման նշանակությունը:
«Վշտակցություն և թախիծ եմ հայտնում Վիեննայում իրականացված ահաբեկչական հարձակման պատճառով և աղոթում զոհերի և նրանց ընտանիքների համար: Բավ է բռնությունը: Եկեք, միասին հզորացնենք խաղաղությունը և միասնությունը: Միայն սերը կարող է լռեցնել ատելությունը»,- ասվում է Հռոմի Պապի հայտարարության մեջ, որը տարածվել է «Թվիթեր» սոցիալական ցանցով: