Հրաշք «Լոկոմոտիվից» - Թբիլիսցիները Եվրոլիգայից դուրս են թողել Ռուսաստանի ամենահարուստ ակումբին
Թբիլիսիի «Լոկոմոտիվը» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուրընկալել է Մոսկվայի «Դինամոյին» և անսպասելիորեն դարձել մեծ ու հաճելի անակնկալի հեղինակ:
Թբիլիսցիները խաղադաշտ են դուրս եկել օպտիմալ կազմով: Նույն մարտնչող կազմով էր նաև Դինամոն, թիմի կազմում չկար միայն Չինաստան տեղափոխված բոսնիացի կենտրոնական պաշտպան Տոնի Շունիչը:
Առաջին խաղակեսում մոսկվացիներն առավելություն ունեին: Թբիլիսցիները նույնպես կարողացան ստեղծել վտանգավոր պահեր, սակայն ընդմիջմանը թիմերը գնացին առանց խփած գոլի ՝ 0:0:
Երկրորդ խաղակեսում մոսկվացիները ամբողջ ուժերով գնացին գրոհի, ինչից լավ օգտվեց Գիորգի Ճիաբրիշվիլիի թիմը: 54-րդ րոպեին մեր տղաները հասան արդյունքի, Թոռնիկե Կիրկիտաձեն աջ եզրից փոխանցեց դարպասի կողմ, դարպասապահը հետ մղեց գնդակը, իսկ Իրակլի Սիխարուլիձեն դիպուկ հարվածեց և հաշիվը դարձրեց՝ 1:0:
76-րդ րոպեին Մամիա Գավաշելիշվիլին հակագրոհի հետևանքով երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը: Մոսկվացիներին հաջողվեց միակ գոլը խփել 90 +2 րոպեին, 11 մետրանոցից:
Այսպիսով «Լոկոմոտիվը» ջախջախեց Մոսկվայի «Դինամոյին» և դարձավ մեծ սենսացիայի հեղինակ ու դուրս եկավ Եվրոպա լիգայի երրորդ փուլ: