Հրապարակվել է 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակացույցը
Հրապարակվել է 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակացույցը

Աշխարհի 2020 թվականի առաջնությունը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով, Քաթարում անց է կացվելու 2022 թվականին:

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ժամանակացույցը և պարզվել է, որ ֆուտբոլի ամենակարևոր միջոցառումը անց է կացվելու 2022 թվականի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 18-ը:

Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու է ութ մարզադաշտ: Մրցաշարը սկսվելու է նոյեմբերի 21-ին, որտեղ Քաթարի ազգային հավաքականը մրցելու է դեռևս անհայտ մրցակցի հետ:

Ենթախմբերի հանդիպումները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 2-ը:

1/8 եզրափակիչ – դեկտեմբերի 3-5

1/4 եզրափակիչ – դեկտեմբերի 9-10

1/2 եզրափակիչ – դեկտեմբերի 13-14

Աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա «Լուսաիլի» մարզադաշտում, որտեղ տեղավորվում է 80 000 երկրպագու: