Հնդկաստանում ընթանում են խորհրդարանական ընտրությունները, որոնք կտևեն վեց շաբաթ

12:06, 20.04.2024

Հնդկաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։

Մոտավորապես 970 միլիոն ընտրող կընտրի խորհրդարանի ստորին պալատի 543 անդամի։ Ընտրությունների քվեարկության գործընթացը կտևի վեց շաբաթ և կավարտվի հունիսի 1-ին, իսկ ձայների հաշվարկը տեղի կունենա հունիսի 4-ին։

Ընտրություններում գործող վարչապետ Նարենդրա Մոդին պայքարում է ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի դեմ:

Եթե ​​Նարենդրա Մոդին հաղթի, նա կդառնա Հնդկաստանի երկրորդ առաջնորդը, որը կպահպանի իշխանությունը երրորդ ժամկետով:

Եթե ​​նույնիսկ ընդդիմադիր դաշինքը հաղթի, հայտնի չէ, թե ով է գլխավորելու Հնդկաստանը, քանի որ նրանք դեռ սեփական թեկնածու չեն ներկայացրել։

Նախնական հարցումները ցույց են տալիս, որ մեծամասնությունը կանխատեսում է Նարենդրա Մոդիի և նրա կուսակցության հաղթանակը։

Նմանատիպ