Հնդկաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: Քվեարկության իրավունք ունի 900 միլիոն մարդ: Դա նշանակում է, որ այս ընտրությունները աշխարհում ամենամասշտաբայինն են:
Ընտրատեղամասերը 91 ընտրատարածքներում բացվել են տեղի ժամանակով 07:00-ին: Մի քանի նահանգում ընտրությունների պատճառով խստացվել են անվտանգության միջոցները: Երկրի հարավ-արևելյան մասում Բանգլադեշի մոտ ամբողջությամբ փակված է սահմանը:
543 տեղ ունեցող խորհրդարանում մանդատների համար 8000 թեկնածու: Կուսակցությունը, որը կստանա մեծամասնություն, հնարավորություն կունենա, ձևավորել կառավարություն:
Ընտրություններն անցկացվում են Հնդկաստանի 29 նահանգում: Ընտրություններն անցկացվելու են 7 փուլով և ավարտվելու՝ մայիսի 19-ին: Վերջնական արդյունքները հայտնի կդառնան մայիսի 23-ին: