Հուսով եմ, բանակցությունները, որոնք Վրաստանում իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև ընթանում են Եվրամիության և ԱՄՆ-ի դեսպանների միջնորդությամբ, կբերեն առաջընթաց. Մարկետա Գրեգորովա
Հուսով եմ, բանակցությունները, որոնք Վրաստանում իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև ընթանում են Եվրամիության և ԱՄՆ-ի դեսպանների միջնորդությամբ, կբերեն առաջընթաց. Մարկետա Գրեգորովա

Հուսով եմ, որ բանակցությունները, որոնք Վրաստանում Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանների միջնորդությամբ, ընթանում են իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև, առաջընթաց կբերի,- այս մասին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան:

Ինչպես հայտարարել է Մարկետա Գրեգորովան, նոր ընտրական համակարգը ստեղծվել է ժողովրդի կամքի արդյունքում, դա բանակցությունների արդյունք էր:

«ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության անդամները նշել են, որ, ի վերջո, պաշտպանված էին հիմնարար ազատությունները, որոնք ժողովրդավարական ընտրությունների հիմքն են: Հուսով եմ, որ բանակցությունները, որոնք Վրաստանում Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանների միջնորդությամբ, ընթանում են իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև, առաջընթաց կբերի: Միևնույն ժամանակ, ես ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունների 5-րդ շաբաթից հետո կողմերի միջև էական բաժանում կա: Ես բոլոր կողմերին կոչ եմ անում գործել և համաձայնության գալ: Շատ քիչ ժամանակ է մնացել մինչ խորհրդարանականները զբաղեցնեն իրենց տեղերը և նրանք ստիպված կլինեն զբաղեցնել այդ տեղերը: Կարևոր է Վրաստանում ունենալ առողջ, բազմազան և բազմակարծիք խորհրդարան», – հայտարարել է Մարկետա Գրեգորովան: