Վրաստանի իշխանություններին հաջողվեց անց կացնել հաջող ընտրություններ, մենք գնահատականներ տվեցինք և նշեցինք, որ ընտրությունները մրցակցային էին, պաշտպանված և ազատ. ՈՒրմաս Պաետ
Վրաստանի իշխանություններին հաջողվեց անց կացնել հաջող ընտրություններ, մենք գնահատականներ տվեցինք և նշեցինք, որ ընտրությունները մրցակցային էին, պաշտպանված և ազատ. ՈՒրմաս Պաետ

Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 21-ին Վրաստանում անց կացված ընտրությունները երկրի ժողովրդավարության կարևոր հիմնաքարն էին,- այս մասին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է եվրախորհրդարանային, ՈՒրմաս Պաետը:

«Վրաստանի նոր ընտրական համակարգը ընդունվել է երկրի հիմնական քաղաքական գործիչների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում: Այն ստորագրվել է մարտի 10-ին, Վրաստանում միջազգային ներկայացուցիչների ակտիվ դյուրացումից և ջանքերից հետո: Նրանց թվում էր Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը: Սակայն, ցավոք, Եվրախորհրդարանը չկարողացավ Վրաստանում ընտրությունների համար դիտորդական առաքելություն ուղարկել, ինչը պայմանավորված էր Վրաստանում և Եվրամիության տարածքում բարդ համավարակաբանական իրավիճակով»,- հայտարարել է Պաետը:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ընդդիմությունը հրաժարվել է մանդատներից, ինչը կխոչընդոտի այդ ինստիտուտի գործունեությանը, որը կենսական նշանակություն ունի ժողովրդավարության համար:

«Չնայած այս բարդ հանգամանքներին, Վրաստանի իշխանություններին հաջողվեց, հաջող անցկացնել ընտրությունները: Ընտրությունների երկու փուլերն անցկացնելուց հետո, մենք գնահատականներ տվեցինք և նշեցինք, որ այս ընտրությունները մրցակցային էին և, ի վերջո, պաշտպանվել է ազատությունը, չնայած ընտրողների վրա ճնշման ցավալի փաստերին: Ընտրությունների օրը և քարոզարշավի ընթացքում խախտվել էր սահմանը իշխող կուսակցության և պետության միջև: Մենք նշեցինք նաև համակարգային խնդիրներ, որոնք դեռևս պետք է լուծվեն, ինչպիսիք են լրատվամիջոցների բևեռացումը, քաղաքական դաշտը և ընտրարշավի ֆինանսավորման հարցը: Ցավոք, ընտրությունները չկարողացան վերացնել իշխող կուսակցության և ընդդիմության միջև գոյություն ունեցող խորը տարաձայնությունները: Ընդդիմադիր կուսակցությունները համաձայն չէին ընտրությունների առաջին փուլի արդյունքների հետ և բոյկոտել են երկրորդ փուլը: Նրանք հրաժարվեցին նաև իրենց խորհրդարանական մանդատներից: Սա, ըստ էության, կխոչընդոտի խորհրդարանի լիարժեք գործունեությանը և ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտի գործունեությանը: Եվրամիության և ԱՄՆ-ի դեսպանները կրկին միջնորդում են իշխող կուսակցության և ընդդիմության բանակցությունները, իրավիճակի քաղաքական լուծում գտնելու հույսով: Վաղը տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը: Այդ պատճառով մենք այսօր հավաքվել ենք քննարկելու Վրաստանում կայացած ընտրությունները»,- հայտարարել է Ուրմաս Պաետը: