Հնդկաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից կգնի 3 միլիարդ դոլլարի պաշտպանողական զենք: Այս մասին հայտարարել է Նյու-Դելիում այցով գտնվող նախագահ Դոնալդ Թրամփը:
Հատկանշական է, որ Վաշինգտոնը և Նյու-Դելին այս պահի դրությամբ առևտրի համաձայնագիր չունեն: Կողմերը պատրաստվում են համընդգրկուն համաձայնագիր ունենալու համար սկսել բանակցություններ:
Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, առաջնորդները քննարկել են 5-րդ սերնդի բջջային համացանցի անվտանգության հարցը: