Հիվանդությունների վերահսկման կենտրոնը դեկտեմբերի վերջից կանխատեսում է գրիպի վարակի դեպքերի ավելացում
Հիվանդությունների վերահսկման կենտրոնը դեկտեմբերի վերջից կանխատեսում է գրիպի վարակի դեպքերի ավելացում

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը գրիպի վարակի դեպքերի ավելացում է կանխատեսում դեկտեմբերի վերջից:

Ինչպես հայտարարել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն, ընթացիկ ժամանակաշրջանում գրիպի վարակը արտակարգ ցուցանիշի չէ և 100 000 մարդու համար կազմում է 170:

Ինչպես նա մեկնաբանել է, վարակի ախտանիշներն են. ջերմություն, կոկորդի ցավ և փսխում: Հիվանդությունների վերահսկման կենտրոնը  քաղաքացիներին խորհուրդ է տալիս, նշված ախտանիշների արտահայտման դեպքում, անհապաղ դիմել բժիշկին:

Պաատա Իմնաձեի խոսքով, հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ պետությունն անցկացրել է մոտ 40 000 քաղաքացու վակցինացում: