Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ մի քանի ժամից կգործարկվի պատվաստումների պորտալում 12-ից 15 տարեկան երեխաների գրանցման ծառայությունը
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ մի քանի ժամից կգործարկվի պատվաստումների պորտալում (booking.moh.gov.ge) 12-ից 15 տարեկան երեխաների գրանցման ծառայությունը։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից, այս փուլում այս տարիքի երեխաների պատվաստումների առցանց գրանցման ծառայությունը չի գործարկվում, սակայն համապատասխան տեխնիկական աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում և գրանցման ծառայությունը, այս տարիքային խմբի համար հասանելի կլինի այսօր՝ գիշերը։
Հիշեցնենք, որ այսօր երկրում մեկնարկել է 12-ից 15 տարեկան դեռահասների «Pfizer»-ով պատվաստումը։ Նախկինում այս տարիքային կատեգորիայի պատվաստումները հասանելի էին քրոնիկական հիվանդություններ կամ այլ որոշակի բժշկական խնդիրներ ունեցող երեխաների համար: Այսօր այս տարիքի դեռահասների պատվաստումը պատվաստող հիմնարկներում հնարավոր է եղել տեղում գրանցման միջոցով։ Վաղվանից, ըստ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի, պատվաստումը հնարավոր կլինի ամրագրել booking.moh.gov.ge կայքում։