Հիվանդանոց տեղափոխված դեռահասներից մեկը 35-րդ, իսկ մյուսը՝ Առաջին էքսպերիմենտալ դպրոցի աշակերտ է
Ներքին գործերի նախարարությունը տարածել է առաջին տեղեկությունը՝ Հանրապետական հիվանդանոց տեղափոխված վիրավոր դեռահասների մասին:
Գերատեսչության, տեղեկությամբ, դեռահասներից մեկը 35-րդ դպրոցի աշակերտ է, իսկ մյուսը սովորում է Առաջին էքսպերիմենտալ դպրոցում:
Իրավապահ գերատեսչությունում ասում են նաև, որ անձը, որ վիրավոր դեռահասներին տեղափոխել է հիվանդանոց, նույնպես Առաջին էքսպերիմենտալ դպրոցի աշակերտ է և այժմ նրան հարցաքննում են:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 117-րդ հոդվածով, որը նկատի ունի առողջության կանխամտածված ծանր վնասում: