Հետաքննչական ծառայությունը կաշառք վերցնելու փաստով ձերբակալել է մեկ անձի
Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Գարդաբանիի մունիցիպալիտետի ոչ առևտրային (ոչ կոմերցիոն) իրավաբանական անձերից մեկի տնօրենին: Տեղեկությունը տարածում է Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը:
Հետաքննությունը պարզել է, որ անձնական նյութական օգուտ ստանալու համար, մեղադրյալը, օգտագործելով իր պաշտոնական լիազորությունները, Գարդաբանիի մունիցիպալիտետի վարչական սահմաններում ընկած պետական սեփականություն հանդիսացող՝ 4 630 մ2 հողատարածքի՝ վարձակալության/սեփականաշնորհման կապակցությամբ դրական պատասխանի դիմաց, քաղաքացիներից մեկից կաշառքի տեսքով պահանջել է դրամական հատուցում, 10 000 լարիի չափով:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում վեցից ինը տարի ժամկետով: