Քննչական ծառայությունը առանձնապես խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար  պատասխանատվության է ենթարկել մեկ անձի
Քննչական ծառայությունը առանձնապես խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար պատասխանատվության է ենթարկել մեկ անձի

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Եկամուտների ծառայության մաքսային վարչության ներկայացուցիչների հետ համաձայնեցված միջոցառումների արդյունքում, Վրաստանի մաքսային սահմանով խոշոր չափի չհայտարարագրված ապրանքների մաքսանենգության համար պատասխանատվության է ենթարկել մեկ անձի:

Տեղեկությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Սարփի մաքսային անցակետով Վրաստան է բերել տարբեր ապրանքներ, որոնցում մաքսային հսկողության արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր։ Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է ավելի քան 5 կիլոգրամ ոսկյա իրեր, որոնց մաքսային արժեքը գերազանցում է 565 000 լարին»,- հայտնել են Քննչական ծառայությունից։

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով։