«Հայրենասերների դաշինքում» հայտարարում են, որ Բաթումիում հարցմանը ենթարկված 77 000 մարդուց 69 տոկոսը աջակցում է Վրաստանի ռազմական չանդամակցմանը
«Հայրենասերների դաշինքը» հրապարակել է Բաթումիում անցկացված հարցման արդյունքները: Ինչպես հայտարարում են կուսակցությունում, 1042 կամավոր հարցեր է առաջադրել 77000 մարդու:
Կուսակցության հաղորդմամբ, հարցվածների 69 տոկոսը կամ 53 130 բաթումցիներ կողմ են Վրաստանի չանդամակցմանը ռազմական դաշինքներին: Հարցվածների 75 տոկոսը կամ 57 750 քաղաքացի գտնում է, որ Վրաստանի միասնության վերականգնումը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ խաղաղ քաղաքականության միջոցով և ուղիղ երկխոսությամբ՝ Սոխումիի, Ցխինվալի և Մոսկվայի հետ:
Հետազոտության համաձայն, հարցվածների 64 տոկոսը, կամ 49 280 մարդ գտնում է, որ Սաակաշվիլի-Բոկերիայի իշխանությունը հանցավոր ռեժիմ էր:
Հետազոտության արդյունքներն այսօր լրատվամիջոցներին ներկայացրել է Իրմա Ինաշվիլին: