Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ացկացվում են բողոքի ցույցեր
Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ացկացվում են բողոքի ցույցեր: Ցուցարարները բեռնատարներով փակել են Մյասնիկյանի պողոտան:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 12:00-ին ավարտվեց ընդդիմության կողմից վարչապետին տված վերջնագրի ժամկետը, որից հետո 17 ընդդիմադիր կուսակցություն կողմից հիմնադրված «Հայրենիքի փրկության շարժումը» քաղաքացիներին անհնազանդության համընդհանուր ցույցեր անցկացնելու կոչ էր արել:
Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերն անցկացվում են նոյեմբերի 10-ից: Քաղաքացիների մի մասը Փաշինյանի հրաժարականն է պահանջում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի հետ Մոսկվայի միջնորդությամբ կնքված համաձայնագրի պատճառով: