Հայաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակման օր

Հայաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակման օր:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը:

Նոյեմբերի 13-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Հանդիպումից հետո նախագահները և կաթողիկոսը հայտարարել են նոյեմբերի 22-ը հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակման օր սահմանելու մասին:

Այդ օրը աշխարհի մասշտաբով բոլոր հայոց եկեղեցիներում կանցկացվեն հուշ-միջոցառումներ: