Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը մոտենում է 40 հազարին
Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը մոտենում է 40 հազարին

Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը մոտենում է 40 հազարին: Վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք: Այժմ բուժումը շարունակում է ավելի քան 7 հազար  մարդ, 31 500 արդեն հաղթահարել է վարակը:

Ինչ վերաբերում է մահվան ցուցանիշին, վերջին մեկ օրում Հայաստանում վարակից զոհվել է 2 մարդ: Արդյունքում, զոհերի թիվը հասել է 772-ի: