Հայաստանում կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 16 նոր դեպք:

Տեղեկատվությունը տարածվել է հայկական ԶԼՄ-ների կողմից՝ հիմնվելով հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվության վրա:

Ապրիլի 10-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ կա 937 մարդ ախտորոշված կորոնավիրուսով: Թեստավորման վերջին մեկ օրվա ընթացքում 5160 մարդ ստացել է բացասական պատասխան:

Ըստ հայկական ԶԼՄ-ների, այս պահին 777 մարդ բուժվում է հիվանդանոցներում, վարակվածների ընդհանուր թվից 149-ն արդեն ապաքինվել են, 11-ը`մահացել: