Այսօրվանից Հայաստանում գործում է արտակարգ դրություն:
Որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության արտակարգ նիստում:
Հայաստանի իշխանությունների որոշմամբ, արտակարգ դրությունը ուժի մեջ կմտնի մարտի 16-ին, ժամը 17:00-ին և կտևի մինչև ապրիլի 16-ի ժամը 09:00-ն:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքացիների երթևեկությունը սահմանափակվել է երկու շաբաթով:
Նշված համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցից հետո:
Կողմերը պայմանավորվել են համատեղ քայլեր ձեռնարկել երկու երկրների քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: