Հայաստանում ընդդիմության հիմնադրած «Հայրենիքի փրկության շարժումը» քաղաքացիներին համընդհանուր ցույցեր անցկացնելու կոչ է անում

Հայաստանում 17 ընդդիմադիր կուսակցություն կողմից հիմնադրված «Հայրենիքի փրկության շարժումը» քաղաքացիներին անհնազանդության համընդհանուր ցույցեր անցկացնելու կոչ է անում:

Խորհրդի հայտարարույունը տարածում է հայկական մամուլը:

Խորհրդի հայտարարության մեջ նշված է, որ դեկտեմբերի 5-ին անցկացված հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարակի համար ժամանակ էին տվել մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 12:00-ն:

«Այս պահից սկսած մինչև 17:00-ն Հայաստանի քաղաքացիներն ունեն  լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն անելու, իրենց բողոքը, պահանջը տեղ հասցնելու համար»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:

Նա դիմեց քաղաքացիներին՝ իրենց բոլոր գործողություներն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների: Իշխան Սաղաթելյանը դիմեց իրավապահ համակարգին՝ ապահովել Հայաստանի քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը, երբեք չտրվել ու չկատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները:

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերն անցկացվում են նոյեմբերի 10-ից: Քաղաքացիների մի մասը Փաշինյանի հրաժարականն է պահանջում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի հետ Մոսկվայի միջնորդությամբ կնքված համաձայնագրի պատճառով: