Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք: Երկրում կորոնավիրուս է ախտորոշված 39 985 մարդու մոտ:

Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուսից զոհվել է 5 մարդ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 777:

228-ի է հասնում կորոնավիրուսի վարակակիր այն պացիենտների թիվը, ովքեր մահացել են ուղեկցող այլ հիվանդությունից:

Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 452 մարդ, նրանց ընդհանուր թիվը գերազանցել է 32 000-ը: