Հայաստանի խորհրդարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
Հայաստանի խորհրդարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին հաղորդում է հայկական մամուլը:
Ըստ նրանց, խորհրդարանը գաղտնի քվեարկել է նաև գլխավոր դատախազի միջնորդությանը, Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով: Քվեարկության ընթացքում 87 պատգամավոր կողմ է քվերակել Ծառուկիանին կալանավորելու որոշմանը: Քվեարկությանը չեն մասնակցել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստանի» կուսակցությունների պատգամավորները:
Պատգամավոր Գագիկ Ծառուկիանի դեմ դատախազությունը աշխատում է հայցի շուրջ, որը վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրողներին կաշառելուն:
Այսօր խորհրդարանի դիմաց Ծառուկյանի աջակիցները անց են կացրել բողոքի ցույց: Ոստիկանները ձերբակալել են 100-ից ավելի ակտիվիստի: Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 132 տեղանոց խորհրդարանում ունի 25 տեղ: