Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում են Հայաստանի հարավային սահմանը
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում են Հայաստանի հարավային սահմանը:
Հայկական մամուլը վկայակոչելով երկրի պաշտպանության գերատեսչությունը գրում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ռմբակոծման հետևանքով տուժել է մի քանի մարդ: Հայաստանի պաշտպանության նախարարությունում նաև ասում են, Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի և հրթիռահրետանային միջոցների թիրախ է դարձել Հայաստան-Իրան սահմանը:
Հայկական մամուլի փոխանցմամբ, երկրի սահմանային ուժերը հակառակորդին հասցրել են զգալի վնաս:
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի վարչության փոխանցմամբ, Ադբրեջանի զորքն ունի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կորուստներ: