Հայաստանի նախագահը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը
Հայաստանի նախագահ, Արմեն Սարգսյանը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը: Այսօրվանից բոլոր նախարարները լինելու են պարտականությունների ժամանակավոր կատարողներ:
Հիշեցնենք, այսօր Հայաստանի վարչապետ, Սերժ Սարգսյանը հեռացավ պաշտոնից: Վարչապետի պարտականությունները կատարելու է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:
Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացել է այսօր:
Պաշտոնից հեռանալու կապակցությամբ նա տարածել է հայտարարություն, որտեղ ասում է, որ հեռանում է պաշտոնից և, որ ընդիմադիր Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր:
Հեղինակ -
Edgar Barsegyan