Հայաստանի հետ շանս կտանք այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն խաղացել վերջին հանդիպմանը. Վլադիմիր Վայս
Վլադիմիր Վայսը ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի երրորդ տուրի նախախաղային մամուլի ասուլիսը անց է կացրել Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտում: Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է թիմում գոյություն ունեցող վիճակի մասին:
Հիշեցնենք, որ մեր հավաքականին ազգերի լիգայի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումներում՝ Հայաստանի և Հյուսիսային մակեդոնիայի դեմ, վնասվածքի պատճառով չեն կարողանա օգնել՝ Գուրամ Կաշիան, Օթար Կակաբաձեն և Գիորգի Չակվետաձեն:
«Ազերի լիգայի հանդիպմանը կլինեն փոփոխություններ: Վնասվածքի պատճառով չի լինի Կակաբաձեն, ինչպես նաև Գուրամ Կաշիան: Նրանք մոտ օրերին կվերադառնան իրենց ակումբներ և կպատրաստվեն հավաքականի հաջորդ կարևոր հանդիպումների համար: Նախորդ հանդիպումից հետո կազմում ծրագրում ենք փոփոխություններ, շանս կտանք այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն խաղացել վերջին հանդիպմանը և սպասում են իրենց շանսին»,- ասել է Վայսը:
Վրաստանի հավաքականի մարզիչը խոսել է նաև մրցակցի մասին.
«Բելառուսին հաղթելուց հետո, որտեղ ձեռք բերեցինք փլեյ օֆի եզրափակիչի ուղեգիրը, պատրաստվում ենք հոկտեմբերի 11-ի հանդիպման համար: Հայաստանը Մխիթարյանի տեսքով ունի մեծ աստղ: Գտնում եմ ունենալու ենք տարբերվող հանդիպում: Մեր մրցակիցը ունի շատ փորձառու իսպանացի մարզիչ: