Հայաստանի հավաքականը մինչև Վրաստանի հետ հանդիպումը մրցելու է Ալբանիայի հետ
Հայաստանի հավաքականը մինչև Վրաստանի հետ հանդիպումը մրցելու է Ալբանիայի հետ

Ազգերի լիգայի C2 խմբում Վրաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ, Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է ունենալու Ալբանիայի հետ,- տեղեկությունն այս մասին տարածում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Հայաստանի և Ալբանիայի ազգային հավաքականները անց են կացնելու ընկերական հանդիպում: այս մասին համաձայնել են Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները: Հավաքականները ընկերական հանդիպումը անց են կացնելու Երևանում: Հանդիպումը անց է կացվելու հոկտեմբերի 7-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»,- հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Ալբանիայի ազգային հավաքականները միմյանց հանդիպել են 5 անգամ: Հայաստանի հավաքականը հաղել է մեկ անգամ, գրանցվել է մեկ ոչ ոքի և երեք հաղթանակ տարել է Ալբանիան:

Ազգերի լիգայի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վրաստանի հետ Երևանում կմրցի հոկտեմբերի 11-ին, պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին:

Թողնել մեկնաբանություն