Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպել են Տոկիոյում
Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպել են Տոկիոյում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Տոկիոյում հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Նախագահները հանդիպմանը քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները:

Խոսքը վերաբերել է տարածաշրջանում առկա իրավիճակին և առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև՝ մշակութային համագործակցությանը:

Նախագահները զրուցել են տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, տրանսպորտի և ենթակառուցվածքի ուղղություններով համագործակցության հարցերի շուրջ: