Հայաստանի ընդդիմությունում հայտարարում են, որ վարչապետը պետք է հրաժարական տա

Հայաստանի ընդդիմադիր առաջնորդ Գագիկ Թառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանի հայտարարությամբ, Հայաստանի վարչապետն առնվազն պետք է հրաժարական տա: Այս մասին տեղեկությունը տարածում է հայկական մամուլը:

«Այստեղ են մարդիկ, որոնց մտերիմնները զոհվել են մարտի դաշտում, սակայն տարածքները զիջելու որոշումը կայացվել է գրչի մեկ շարժումով: Ս անթույլատրելի է և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է առնվազն հրաժարական տա»,- հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսացության պատգամավոր Գագիծ Ծառուկյանի մամլո քարտուղարը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանի պատմության մեջ գրվել է ամենաամոթալի օրը:

«Վստահ եմ, հասարակությունն այժմյան կառավարությանը չի ների այս գործողությունը: Առաջիկա գործողությունները կքննարկվեն կուսակցության քաղխորհրդի վաղվա նիստին»,- նշել է Տոնոյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշեր հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը Երևանում հետևել է բողոք: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Ցուցարարների միի մասը ներխուժել է կառավարության տուն: Ցուցարարները ֆիզիկական հաշվեհարդար են տեսել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի վարչապետը քիչ անց տարածված հայտարարության մեջ նշել է, որ այլ ելք չուներ:

Համաձայնությանը տոն է հետևել Բաքվի փողոցներում: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում խոսքով, «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրվել է վերջակետ»: Ալիևի մեկնաբանմամբ, համաձայնության կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղարար առաքելությունն է:

Արդեն հրապարակվել է նաև կնքված համաձայնագրի տեքստը: 9 կետից բաղկացած համաձայնագրի կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում մոտ 2000 ռուս խաղաղապահի տեղակայում է նախատեսում: