Հայաստանի դեսպանություն. Ցավակցությունենք հայտնում Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, այս ծանր պահին վշտակցություն և համերաշխություն ենք հայտնում եղբայրական Վրաստանին

13:49, 20.11.2026

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը վշտակցություն է հայտնում Փոնիճալայում պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ցավակցում զոհվածների ընտանիքներին։

«Խորը ցավակցություն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության և մարդկային զոհերի համար։ Մեր անկեղծ ցավակցությունն ու սփոփանքը զոհվածների ընտանիքներին և հարազատներին։

Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին ցավակցություն և համերաշխություն ենք հայտնում եղբայրական Վրաստանին»,- սոցիալական ցանցում գրում է Հայաստանի դեսպանատունը։

Նմանատիպ