Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ

Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը գրում է, որ հակամարտության գոտում գիշերվա ընթացքում շարունակվել են բախումները:

Ստեփանյանի խոսքով, Ադրբեջանի զինված ուժերը ողջ գիշերվա ընթացքում հրթիռահրետանային հարձակումներ էին իրականացնում Մարտունու, Շուշիի, Քարին տակի գյուղի խաղաղ բնակչության դեմ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, Հայաստանի զինված ուժերը հրետանային հարձակումներ են իրականացրել Թովուզի, Գադաբեի և Գուբադլիի շրջաներում Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: