Հաճելի էր այցելել Թբիլիսի և Երուսաղեմ, վերահաստատել մեր դաշնակիցների անվտանգության և ինքնիշխանության նկատմամբ ԱՄՆ-ի անսասան աջակցությունը. Մայք Պոմպեո
Հաճելի էր այցելել Թբիլիսի և Երուսաղեմ, վերահաստատել մեր դաշնակիցների անվտանգության և ինքնիշխանության նկատմամբ ԱՄՆ-ի անսասան աջակցությունը. Մայք Պոմպեո,- այս մասին «թվիթերի» իր էջում գրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Հաճելի էր այս շաբաթ Թբիլիսի և Երուսաղեմ արդյունավետ հանդիպումներ անցկացնելու համար այցելությունը և վերահաստատել մեր դաշնակիցների ՝ Վրաստանի և Իսրայելի անվտանգության և ինքնիշխանությանը նկատմամբ Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը»,- գրել է Մայք Պոմպեոն:
Մայք Պոմպեոյի թվիթերյան էջում ներկայացված է նաև իր ուղևորությունը պատկերող տեսանյութը: