Հարսանեկան ծիսակատարությունը թույլատրվելու է ոչ ավել քան 10 մարդու մասնակցությամբ
Հարսանեկան ծիսակատարությունը թույլատրվելու է ոչ ավել քան 10 մարդու մասնակցությամբ

Հարսանեկան արարողությանը հնարավորություն կտրվի ներկա գտնվել ոչ ավել քան 10 մարդու։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են կառավարության աշխատակազմից։

Ըստ նրանց, հոբելյանի, հոգեհացի և այլ սոցիալական միջոցառումներին մասնակից անձանց քանակը չպետք է գերազանցի 10֊ը։

Ինչպես հայտարարել են այսօրվա համակարգող խորհրդի նիստից հոտո, վաղվանից արգելվում է հոբելյանների, հարսանիքների և այլ սոցիալական միջոցառումների անցկացումը, ինչպես փակ այնպես էլ բաց տարածքներում։