Գիորգի Գախարիան տնտեսական թիմի անդամների հետ քննարկել է պետական գույքի սեփականաշնորհման արագացման ծրագիրը
Գիորգի Գախարիան տնտեսական թիմի անդամների հետ քննարկել է պետական գույքի սեփականաշնորհման արագացման ծրագիրը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, տնտեսական թիմի անդամների հետ քննարկել է ընթացիկ տարում պետական ​​գույքի սեփականաշնորհման արագացման ծրագիրը:

Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած նիստում, քննարկվել է պետական ​​գույքի, այդ թվում`պետական ​​ձեռնարկությունների հարցը: Ընդգծվել է, որ պետական ​​գույքի ակտիվ սեփականաշնորհումը և բոլոր ակտիվների ռացիոնալ օգտագործումը, կարևոր նշանակություն ունեն ինչպես տնտեսության և աշխատատեղերի արագ վերականգնման, այնպես էլ երկրում նոր ներդրումների խթանման համար:

Նշվել է նաև, որ կառավարությունը սկսում է պետական ​​ձեռնարկությունների բարեփոխումը, որի նպատակն է, պետական ​​ձեռնարկությունների կառավարումը լինի լավագույն փորձի և կորպորատիվ կառավարման օրինակների մակարդակի:

Պետական ​​ձեռնարկությունների կառավարման բարեփոխման տեսանկյունից, ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ `ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի գլխավորությամբ, որը կմշակի հետևողական քայլերի կոնկրետ ծրագիր, որպեսզի վերջնականապես, պետական ​​ձեռնարկությունների ղեկավարումը մոտեցվի բարձրագույն չափանիշներին:

2020 թվականին սեփականաշնորհման արագացման նպատակով մեկնարկած՝ «100 ներդրումային առաջարկ բիզնեսներին» նախագծի շրջանակներում, վաճառվել է 116 օբյեկտ:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին առաջին փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիտիշվիլին, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: