Հարգում ենք Վրաստանի որոշումը՝ Երուսաղեմի հարցով. Թուրքիայի դեսպան
Թուրքիայի կառավարությունը հպարտ է, որ հռչակագրի քվեարկության ժամանակ զբաղեցրել եք ճիշտ դիրքորոշում,- այս մասին հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը: Թուրքիան աջակցել է Երուսաղեմի կարգավիճակի անփոփոխության մասին ՄԱԿ-ի հռչակագրին:
Ֆաթման Ջերեն Յազգանը նաև նշել է, որ Թուրքիան հարգում է Վրաստանի որոշումը: Ինչպես հայտնի է, վրացական պպատվիրակությունը չի մասնակցել Երուսաղեմի կարգավիճակի մասին քվեարկությանը:
«Հարգում ենք Վրաստանի կառավարության դիրքորոշումը՝ Երուսաղեմի հարցի վերաբերյալ»,- հայտարարել է դեսպանը:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան 128 կողմ, 35 ձեռնպահ եւ 9 դեմ ձայներով հաստատեց բանաձեւը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: