Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցման համաձայն, բնակչության մեծ մասը, 88 տոկոսը, մտադիր է մասնակցել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Հարցվածների 12 տոկոսը դեռ չի որոշել կգնա թե ոչ ընտրություններին:
Այնուամենայնիվ, հարցվածների 59 տոկոսը դեռ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում, մինչդեռ 36 տոկոսն արդեն որոշել է իր ընտրությունը:
«Էն Դի Այ»-ը հարցումը անց է կացրել օգոստոսի 6-11-ը, Վրաստանի ողջ մասշտաբով, հիմնվելով 2045 անձի հետ հեռախոսային կապով: Հարցման միջին բացթողումը կազմում է +/- 1,3 տոկոս: