CCRC Georgia-ի հետազոտությունների փոխտնօրենը «Մթավարիի» կողմից տարածած «Էն Դի Այի» հետազոտության արդյունքների մասին - Ոչինչ չեմ ասում քաղաքականության մասին, սակայն դա շատ, շատ վատ դիագրամմա է

CCRC Georgia-ի հետազոտությունների փոխտնօրեն, Դաստին Գիլբերթը Թվիթերում արձագանքել է, «Մթավարի արխիի» կողմից հրապարակած «Էն Դի Այի» հարցման արդյունքներին:

«Ես քաղաքականության մասին ոչինչ չեմ ասում, բայց դա շատ, շատ վատ դիագրամ է», – գրել է Դասթին Գիլբերտը:

Գիլբերտը Թվիթերում կիսվում է «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկի, Շալվա Պապուաշվիլիի արած հայտարարությունը, որն ուղեկցվում է «Մթավարի» հեռուստաընկերության կողմից տարածված դիագրամով:

«Հեռուստաընկերությունը ծիծաղելի մանիպուլյացիաներ է կատարում «Էն Դի Այի» հետազոտության նկատմամբ: Նրանց խոսքով, «Վրացական երազանքը» պարտվում է, իսկ իրենց սիրելի «Ազգային շարժումը» հաղթում է: Այս կերպ նրանք փորձում են համոզել հուսախաբ կողմնակիցներին, որ 2020 թվականի ընտրությունները կեղծվել են», – գրել է Պապուաշվիլին:

NDI-ի հետազոտության համաձայն, հարցվածների 23 տոկոսը կարծում է, որ «Վրացական երազանքն» ամենամոտ է իրենց տեսակետին, 7 տոկոսը նշում է «Ազգային շարժումը», իսկ մյուս կուսակցություններն ընդհանուր առմամբ ստացել են 7 տոկոս:

Այնուամենայնիվ, հարցման սխալի միջին սահմանը +/- 1,4 տոկոս է: Հարցվողները պատահականորեն ընտրվել են ՝ զանգի միջոցով: NDI-ի հետազոտությունները ֆինանսավորվում են Մեծ Բրիտանիայի կառավարության՝ UK aid-ի ֆինանսական աջակցությամբ և այն իրականացնում է CRRC Georgia-ն: