Էն Դի Այը վաղը ներկայացնելու է հասարակական կարծիքի հետազոտության նոր արդյունքները
Էն Դի Այը վաղը ներկայացնելու է հասարակական կարծիքի հետազոտության նոր արդյունքները

Ազգային – ժողովրդավարական ինստիտուտը (NDI) և CRRC-ն Վրաստանի մամուլին վաղը ներկայացնելու են 2019 թվականի ապրիլին անցկացված հասարակական կարծիքի հետազոտության արդյունքների առաջին մասը:

Կազմակերպության լրատվությամբ ներկայացվելու են արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը:

Հետազոտությունը անց է կացվել մարտի 28-ից ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում: Հարցմանը ենթարկվել է Վրաստանի մասշտաբով (բացի բռնազավթված տարածքների) 2927 մարդ: