Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ձերբակալվել է իրավապահների կողմից
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ձերբակալվել է իրավապահների կողմից։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։
Իր ձերբակալությունից առաջ ձայնագրված տեսաուղերձում Յուն Սոկ Յոլն ասել է, որ համաձայնել է ձերբակալվել բռնի սրումը կանխելու համար: Նախագահի խոսքով, այս կալանավորումն անօրինական էր։
Իրավապահները երկրորդ անգամ էին փորձում ձերբակալել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին։
Ոստիկանությունը մոտ հազար իրավապահների է տեղակայել նախագահական նստավայրի շրջակայքում։ Նախագահական նստավայրի մոտ բախում է տեղի ունեցել Յուն Սոկ Յոլի կողմնակիցների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։