Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրեն է ընտրել Թինաթին Բերձենիշվիլուն
Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրեն է ընտրել Թինաթին Բերձենիշվիլուն

Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնում բաց քվեարկությամբ ընտրել է Թինաթին Բերձենիշվիլուն: Նրա թեկնածությանն աջակցել է հոգաբարձական խորհրդի 8 անդամ:

Ինչ վերաբերում է մնացած թեկնածուներին, մեկ ձայն է ստացել Խաթունա Լագազիձեն, իսկ Իռմա Սոխաձեն՝ ոչ մի:

Թինաթին Բերձենիշվիլին եղել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը և այժմ կատարում է գլխավոր տնօրենի պարտականությունը, Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) մեդիա-կոմիտեի անդամ է և նույն կազմակերպության գենդերային հարցերով խմբի ղեկավարը:

Գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը երկրորդ փուլ անցած թեկնածուների հետ հարցազրույցը հոգաբարձական խորհւորդն անցկացրել էր երեկ: Այն ուղիղ եթեր է հեռարձակվել Վրաստանի Առաջին ալիքի առցանց-հարթակներով: Հոգաբարձական խորհրդի սեպտեմբերի 22-ի որոշմամբ, երկրորդ փուլ են անցել Թինաթին Բերձենիշվիլին, Իռմա Սոխաձեն, Խաթունա Լագազիձեն և Ալեքսանդրե Վախտանգովը: Բացի այդ, Վախտանգովը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ չեղարկում է իր թեկնածությունը:

Վրաստանի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնում հոգաբարձական խորհրդի կողմից հայտարարված բաց մրցույթն ավարտվել է սեպտեմբերի 17-ին: Մրցույթին մասնակցել է 8 թեկնածու: